Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես հետամնաց մի երկիր, որտեղ եթե ընտրությունները ծեծ ու ջարդով, լցոնումներով չեն անցնում, դա արդեն իսկ էական առաջընթաց է

Մայիս 11,2012 10:48

Միջազգային հանրությունը խորհրդարանի ընտրության գործընթացում միարժեքորեն սատարում էր Սերժ Սարգսյանին: Ընդ որում` դա անում էր թե՛ խորհրդարանի ընտրությունից առաջ, թե՛ հետո:
Ասել, թե այդ հանրությունը միամիտ է և չի հասկանում, որ իրականում Սարգսյանն ու ՀՀԿ-ն ազատ և արդար ընտրությամբ ընտրվելու շանս չունեն` կլինի թերևս մոլորություն: Արևմուտքը, թերևս, լավ էլ պատկերացնում է թե՛ Հայաստանի ներքին իրողությունները, թե՛ ընտրակեղծարար տեխնոլոգիաների նրբությունները, թե՛ ամեն ինչ, որ կոչվում է ընտրություն Հայաստանում: Արևմուտքը, թերևս, ամենից լավ գիտի ընտրակեղծարարության տեխնոլոգիաները, որոնք կիրառվել են Հայաստանում ՀՀԿ բացարձակ վերարտադրության համար: Այդ դեպքում ինչո՞ւ է ճանաչում ընտրության այդ արդյունքը, ինչո՞ւ չի հայտարարում, որ ընտրությունը կեղծվել է: Չէ՞ որ այն կեղծվել է, չէ՞ որ ՀՀԿ-ն այս երկրում չի կարող ունենալ այնքան ձայն, որքան վերագրում է իրեն, քանի որ հայ ժողովուրդը գուցե ունի բազմաթիվ արատներ, բայց մտավոր արատը, կարծես թե, խորթ է ժողովրդին:
Պատճառներն, ըստ երևույթին, տարբեր են: Այսինքն` կարող են լինել տարբեր պատճառներ: Օրինակ` միգուցե Արևմուտքը Հայաստանը և ներկայիս հայ հասարակությունը դիտարկում է որպես հետամնաց մի երկիր, որտեղ եթե ընտրությունները ծեծ ու ջարդով, լցոնումներով չեն անցնում, դա արդեն իսկ էական առաջընթաց է, և պետք է, այսպես ասած, նպաստել այդ առաջընթացի ինստիտուցիոնալացմանը: Մյուս պատճառը կարող է լինել այն, որ միջազգային հանրությունը ինչ-ինչ պայմաններ է դրել Հայաստանի իշխանության առաջ և իշխանությանը պարտավորեցրել, որ եթե դրանք ընդունվեն, ապա ընտրությանը կլինի սատարում:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031