Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բնապահպանների դեմ գործ հարուցելն այլ կերպ, քան քինախնդրություն, դժվար է անվանել

Մայիս 11,2012 10:46

Ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում կատարված իրադարձությունների կապակցությամբ մայիսի 8-ին քրեական գործ հարուցելու և այդ մասին միայն երկու օր անց հայտնելու Ոստիկանության որոշումն այլ կերպ, քան քինախնդրություն, դժվար է անվանել:

Այս քայլով Ոստիկանությունն ընդամենը հաստատում է, որ ծառայում է կոնյունկտուրային և իշխանության քաղաքական շահախնդրությանը, այլ ոչ թե օրինականությունը պաշտպանելու իր իրական կոչմանը: Եթե իսկապես քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր կային, ապա օրենքի տառով առաջնորդվող Ոստիկանությունը պետք է այդ քայլին դիմեր անմիջապես, այլ ոչ թե սպասեր ընտրությունների ավարտին` ակնհայտորեն հասարակական տրամադրություններն իշխանության դեմ չլարելու նկատառումով: Հակառակ դեպքում ստացվում է, որ տասը օր շարունակ  Ոստիկանությունը չէր կարողանում պարզել` քրեական գործ հարցուցելու հիմքեր ունի՞, թե՞ ոչ:

Եթե այդպես է, ապա սա լիակատար պատկերացում է տալիս, թե որքան օպերատիվ և արդյունավետ է գործում հայրենի Ոստիկանությունը: Սա պարզորոշ ցույց է տալիս, որ երբ Սերժ  Սարգսյանը Մաշտոցի պուրակում բուտիկներն ապամոնտաժելու հրահանգ էր տալիս, մտածում էր ընդամենը հասարակության հետ ժամանակավոր «հրադադարի» մասին:

Իշխանությունը, փաստորեն, շարունակում է առաջնորդվել իր ամենազորության և անպարտելիության կարծրատիպով` չհամակերպվելով այն մտքի հետ, որ, հանրությունը, քաղաքացին կարող են թեկուզ չնչին հաղթանակի հասնել իր նկատմամբ:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031