Հատված ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ հարցազրույցից:
– Ո՞վ կգլխավորի ՀՀ կառավարությունը։
– Ես դժվարանում եմ կոնկրետ պատասխան տալ, բայց հստակ կարող եմ ասել, որ անցնող տարիներին Հայաստանի կառավարությունը եւ անձամբ վարչապետը կարողացան այնպես կազմակերպել տնտեսական քաղաքականությունը, որ Հայաստանը դիմացավ ու դիմակայեց ֆինանսատնտեսական ճգնաժամին։ Եթե նկատել եք՝ այդ ամբողջ ընթացքում քննադատության թիրախ եղել է վարչապետը, նախարարներին չեն քննադատել, նպատակը մեկն է եղել՝ նրան մեղադրել բարեփոխումները եւ տնտեսական քաղաքականությունը ձախողելու մեջ։
– Ինչո՞ւ հենց նրան։
Կարդացեք նաև
– Պարզ պատճառով՝ ով չի հանդգնում քննադատել նախագահին, քննադատում է վարչապետին։ Իհարկե, ես ուզում եմ, որ մեր բարեփոխումները շարունակվեն գիտակ եւ փորձառու վարչապետի ղեկավարությամբ։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
«Իրատես de facto»