Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը տեղափոխվում է նախագահական ընտրությունների իրականություն

Մայիս 11,2012 10:32

Հատված քաղաքագետ Լեւոն Շիրինյանի հետ հարցազրույցից

– Ինչպիսի՞ն կլինի ՀԱԿ-ի կեցվածքը։

– ՀԱԿը չի կարող ընդդիմադիրի իր կեցվածքը փոխել։ Եթե ես լինեի նրա փոխարեն, խորհրդարանում կստանձնեի հստակ ուրվագծված ընդդիմության դերակատարությունը, որովհետև որքան որ երկրին նորմալ իշխանություն է պետք, այնքան էլ՝ նորմալ եւ ուժեղ ընդդիմություն։ Մնացածներն իրենց դիրքորոշումները դեռ կճշտեն։ Հո չե՞ն կարող 4-5 տարվա իրենց կենսագրությունը կողքի դնել։ Եթե կողքի դրեցին, Արթուր Բաղդասարյանի օրն են ընկնելու, մնալու են նույն տեղում եւ չեն վայելելու որեւէ հեղինակություն ո՛չ իշխանության մեջ, ո՛չ էլ նրանից դուրս։

– Կարո՞ղ ենք ասել, որ խորհրդարանական ընտրությունները նախագահականի նախադրյալ են։

– Ինչպես ես բազմիցս ասել եմ, մայիսի 6-ի ընտրությունները նախադրյալ են նախագահական ընտրությունների համար։ Հայաստանը հստակ տեղափոխվում է նախագահական ընտրությունների իրականություն։ Իսկ թե ինչպե՞ս կխմբավորվեն ուժերը՝ դեռ պարզ չէ։ Բայց այն, որ քաղաքական ուժերի բոլոր քայլերը նախագահական ընտրությունների ենթատեքստ ունեն՝ հստակ է։ Դա նաեւ վատ է, քանի որ խորհրդարանական ընտրությունները

մնում են ստվերում։

Լիլիթ ՎԱՀԱՆՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031