Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր քաղաքական դաշտն այնքան պահպանողական է, որ նախագահի աթոռին որեւէ նոր անձի չի պատկերացնում

Մայիս 11,2012 10:10

Դեռ խորհրդարանական ընտրությունները չավարտված՝ երկիրը թեւակոխել է նախագահական ընտրությունների շրջափուլ։ Մոտ 10 ամիս անց Հայաստանը կրկին կմխրճվի ընտրություններ կոչվող մղձավանջի մեջ։ Իսկ եթե մտաբերենք, որ նախագահական ընտրությունները, որպես կանոն, շատ ավելի թեժ են լինում, պայքարն ավելի անողոք ու հուսահատ, կարելի է պատկերացնել, թե ինչ է մեզ բոլորիս սպասվում 2013-ի սկզբին։

Եթե ձեւակերպենք առաջիկա նախագահական ընտրությունների գլխավոր հարցը, ապա այն կհնչի այսպես. արդյո՞ք մենք կարողանալու ենք ձերբազատվել ՀՀ նախկին ու ներկա նախագահների մրցապայքարից, թե՞ կրկին պայքարը ծավալվելու է Լեւոն Տեր-Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան եռյակի միջեւ։

Հետաքրքիր հոգեբանություն ունի մեր քաղաքական դաշտը. այնքան պահպանողական է, որ նախագահի աթոռին որեւէ նոր անձի չի պատկերացնում, եւ նախագահի ընտրությունը վերածվում է կարուսելի։ Ժամանակին հենց այդ մտածողությունն էր պատճառը, որ սովետական ղեկավարներից մեկին՝ Կարեն Դեմիրճյանին, վերադարձրին մեծ քաղաքականություն։ Այդ մտածողությունն է պատճառը, որ կուսակցությունների նախագահների պաշտոնն էլ է ժառանգաբար անցնում՝ քաղաքական գործիչների որդիներին ու հարազատներին։ Ի վերջո, դա է պատճառը, որ նոր սերունդ մեզանում չի աճում՝ 20 տարի շարունակ նույն դեմքերն են, որոնք պաշտոններ ու կարգավիճակ են փոխում, բայց ասպարեզից չեն հեռանում։ Մինչդեռ աշխարհն այլ կերպ է ապրում. Ֆրանսիայի նման հզոր երկրի նախագահը կարող է խաղաղ ու զվարթ հրաժեշտ տալ իր պաշտոնին եւ շնորհավորել իր մրցակցի հաղթանակը։ Նրա համար կյանքը չի ավարտվել, գուցե նոր է սկսվում։ Իսկ մեր գործիչները պաշտոնի հետ թողնում են նաեւ իրենց մի մասը եւ անընդհատ փորձում են վերադառնալ՝ ամբողջական լինելու համար։

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031