Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն կոալիցիա կազմելու դեպքում էլ կորուստ կունենա, չկազմելու դեպքում է

Մայիս 11,2012 10:06

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ն կոալիցիա կազմելու դեպքում էլ կորուստ կունենա, չկազմելու դեպքում էլ։ Ըստ նրա, ՀՀԿ-ին կոալիցիա դե յուրե անհրաժեշտ չէ, քանի որ ՀՀԿ-ն եւ նրա կցորդ ՕԵԿ-ը, որ նոր ՍԺ-ում միասին 75 մանդատ են ունենալու, կարող են միանձնյա ամեն ինչ որոշել։ ՀՀԿ-ի համար, սակայն, նոր կոալիցիայի ձեւավորումը, ըստ փորձագետի, PR խնդիր ունի, որպեսզի ցույց տա, որ նոր կառավարությունը հասարակության 80 տոկոսի վստահությունն ունի։ «Տվյալ դեպքում, եթե ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմի, ապա նա զրկվելու է ընտրազանգվածի մի մասից, այն մասից, որոնք ԲՀԿ-ին ընկալեցին որպես ինքնուրույն ուժ եւ գնացին նրա ետեւից։ Չնայած, տվյալ դեպքում նա կպահպանի իր վարչական ռեսուրսը, բայց այնքանով, որքանով դա ձեռք կտա ՀՀԿ-ին։ Եթե ԲՀԿ-ն չկազմի կոալիցիա, նա զրկվում է վարչական ռեսուրսի մի մասից, սակայն պահպանում է ընտրազանգվածը։ Սա ժամանակավորապես է լինելու, որովհետեւ դրանից եթե ԲՀԿ-ն կոալիցիա չկազմի, զրկվի վարչական ռեսուրսից, բայց մնա այն կերպարի մեջ, որում այսօր է, ժամանակի ընթացքում կթուլանա։ Եթե նա կոալիցիա չկազմի, զրկվի վարչական ռեսուրսից՝ պահպանելով իր ընտրազանգվածը, բայց որակական

կերպար փոխի, այսինքն՝ դառնա քաղաքական ազդեցիկ ուժ (ԲՀԿ-ն այսօր ազդեցիկ ուժ է, բայց ոչ՝ քաղաքական), ապա նա բավական մեծ շանսեր է ունենում ապագայի համար»,- ասաց Արմեն Բադալյանը։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031