Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ն ավելի ռոմանտի՞կ է

Մայիս 10,2012 23:43

Մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական շտաբին մաս կազմող քաղաքական երեք ուժերից՝ ԲՀԿ, ՀՅԴ եւ ՀԱԿ, միայն վերջինս էր, որ հայտարարեց ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու իր որոշման մասին, թեեւ ասվում է, որ մյուս կուսակցություններն էլ օրինախախտումների բազմաթիվ փաստերի ու համապատասխան արձանագրությունների են տիրապետում:

Ինչո՞ւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն չմիացան Կոնգրեսի հայցադիմումին եւ հրաժարվեցին ՍԴ դիմելու մտքից:  Aravot.am-ի այս հարցին ի պատասխան միասնական շտաբի նախաձեռնող ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պարզաբանեց. «Հրաժարվել են այն պարզ տրամաբանությամբ, որ ՍԴ –ի հետ հույսեր չեն կապում: Միասնական շտաբի ներկայացուցիչ քաղաքական ուժերի պատգամավորները ընտրացուցակների հետ կապված դեռ մինչեւ քվեարկության օրը դիմեցին ՍԴ՝ ԸՕ-ում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակման արգելքի վերաբերյալ դրույթը որպես Սահմանադրությանը հակասող ճանաչելու հայցով, որը ՍԴ-ն քննեց ու մերժեց, ուստի չկա վստահություն, որ ՍԴ-ն ունակ է օբյեկտիվորեն քննարկել եւ եղած բազմաթիվ փաստերի հիման վրա բավարարել այս մի հայցը: ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն գտել են, որ իմաստ չունի երկրորդ անգամ կրկնել այդ փորձը , իսկ  ՀԱԿ-ն ավելի ռոմանտիկ է, եւ որոշել է եւս մեկ անգամ դիմել ՍԴ: Դա ՀԱԿ-ի իրավունքն է, եւ ամենեւին էլ չի նվաստացնում այն ընդհանրական գնահատականը, որն այսօր կտրվի միասնական շտաբի կողմից՝ մայիսի 6-ին կայացած ընտրություններին»,- բացատրեց Հմայակ Հովհաննիսյանը:

Հարցրինք նաեւ, թե հետընտրական պրոցեսներ, իր կարծիքով կլինե՞ն: «Դե, հետընտրական պրոցեսներ արդեն իսկ կան. բազմաթիվ ընտրական  տեղամասերում՝ թվով մոտ 50-ում, ընտրությունների արդյունքներն ու օրինականությունը վիճարկում եւ վերահաշվարկի պահանջ են ներկայացրել հենց միասնական շտաբին մաս կազմող քաղաքական ուժերի ներկայացուցչները, դա ընթացքի մեջ է:  Պարզապես շտաբին մաս կազմող քաղաքական ուժերը՝ նույնանման գնահատելով ընտրական գործընթացը, տարբեր ձեւով են պատկերացնում բողոքարկման ուղիները. մեկն ապավինում է ՍԴ-ին, իսկ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն շեշտը դրել են վերահաշվարկի վրա: Այս համագործակցությունը չափազանց օգտակար է, եւ այդ ուժերի ունեցած տվյալները բաց են մեկը մյուսի համար»,- ասաց քաղաքագետը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031