Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը «կայֆ» է ստանում իր նորածին աղջկա տակդիրները փոխելիս, այդ մասին ինքն է ասել լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ես երբեք չէի պատկերացում, որ կանեմ այնպիսի բաներ, ինչ անում եմ հիմա իմ փոքրիկի հետ… Ով կպատկերացներ, որ Ֆերլիպը կարող է տակդիր փոխել, երեխա լողացնել ու դրանից հաճույք ստանալ: Աղջիկս շատ բան փոխեց իմ կյանքում՝ ավելի ճիշտ շրջադարձային փոփփոխություն տեղի ունեցավ»,-ասել է երգիչը հավելելով, որ հիմա առվել քան երբեւէ հաճույքով է բեմ դուրս գալիս, քանի որ գիտի, որ արդեն ապրում ու ստեղծագործում է հանուն ինչ որ մեկի՝այսինքն աղջկա, որի մասին միշտ երազել է:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ