Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյան. «Մարդիկ մեզ բանանի կլեպներով խփեցին»

Մայիս 10,2012 22:14

«Մայիսի 7-ի առավոտյան այցելել եմ եկեղեցի, մոմ եմ վառել ու  խնդրել եմ Աստծուց, որպեսզի ների այն մարդկանց, ովքեր իրենց հոգիները վաճառել են մի քանի դրամով: Ես ինքս անմիջապես ներել եմ նրանց, որպեսզի մեջիցս վերանա այդ չարությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում իր հետընտրական տրամադրությունն այսպես ներակայացրեց թիվ 19 ընտրատարածքում Սեյրան Սարոյանին պարտված Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): Իսկ «վաճառած հոգիներ» ասելով, պարոն Հակոբյանը նկատի ունի այն ընտրողներին, ովքեր ընտրակաշառք են վերցրել. «Այդ մարդիկ ոչ թե դիտավորյալ են արել, այլ նրանց սոցիալական ծանր վիճակն է ստիպել գնալ այդ քայլին: Ես միանգամից ներել եմ իմ ժողովրդին»:

Պարոն Հակոբյանը մեզ հետ զրույցում իր պարտությունը համեմատեց «Սենյոր Ռոբինզոն» հայտնի կոմեդիա-ֆիլմի հետ: «Հիշո՞ւմ եք, որ կինոյի մեջ սեւամորթ աղջկա վրա սիրահարվում են Ռոբինզոնն ու սեւամորթ տղան: Ամենակարեւոր պահը, որ այդ երկուսը պիտի աղջկա համար պայքարեին ու արտասանեցին. երբ սեւամորթ տղան ասաց` солнышко…жарко- жарко …,  բոլորը ծափահարեցին: Բայց, երբ Ռոբինզոնը Շեքսպիրից արտասանեց` быть или не быть, բոլորը բանանի կլեպներով խփեցին, քանի որ չէին հասկանում ինչ էր ասում: Կարեւորը այն չէ, թե դու ինչ ես ասում, կարեւորը այն է` թե մարդիկ ինչ են հասկանում: Հիմա մենք որքան էլ փորձեցինք քաղաքականապես կրթել ժողովրդին,  մարդիկ չհասկացան: Ես համարում եմ, որ մարդիկ մեզ բանանի կլեպներով խփեցին: Իսկ էն մեկը, որ жарко- жарко ասաց, իրան ընտրեցին»: Պարոն Հակոբյանը, իր խոսքերով ասած, իրեն էլ է մեղավոր համարում, որ մարդիկ իր իր հակառակորդից գումար են վերցնել. «Ժողովուրդն այնքան աղքատ է ապրում, որ այդ 10 հազար դրամի համար կարող է իր հոգին վաճառել: Նայում եմ նախորդ տարիներին Ազգային ժողովում  աշխատած իմ տարիներին, նայում եմ այսօրվա իմ ակտիվ կյանքին ու տեսնում մեղքի իմ բաժինը, քանի որ չեմ կարողացել այնպես անել, որ իմ ժողովրդի սոցիալական վիճակն այնպես լիներ, որ իր ձայն չծախեր»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031