Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետականի ընտրակաշառքը ամբողջությամբ տեղ չի հասե՞լ

Մայիս 10,2012 21:54

Այսօր Aravot.am-ը Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանից հետաքրքրվեց,  թե ինչո՞վ կպայմանավորի ԲՀԿ-ի աննախադեպ հաղթանակը Շիրակի մարզում. այս կուսակցության կատարած ծախսերո՞վ` բաժանած ընտրակաշառքո՞վ, թե՞ ժողովուրդը հիասթափվել էր  իշխող կուսակցությունից  և որպես այլընտրանք տեսավ ԲՀԿ-ին: Նշենք, որ Շիրակի մարզի 4 ընտրատարածքներից 3-ում մեծամասնական ընտրակարգում,  պատգամավոր դարձան  3 ԲՀԿ-ականներ`ԱԺ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Սամվել Բալասանյանը և Մուշեղ Պետոյանը :

«Գյումրու քաղաքապետը, որը հանդիսանում է Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավարը, աշխատեց շատ վատ, և այս փուչիկը, որ ներկայացվում էր, թե  Հանրապետականը մեր մարզում շատ ուժեղ է, փաստացի պատռվեց և սրանով երևաց , որ հանրապետականները այստեղ  ռեալ ձայն չունեն: Ընտրակաշառքը եղել է  և այս կողմից և այն կողմից, ինչը վկայում են մեր նկարահանումները, բայց ես ունեմ որոշակի տեղեկություններ, որ Հանրապետականի ընտրակաշառքը ամբողջ ծավալով չի հասել տեղ, չի հասել հասեցատիրոջը»:

Aravot.am-ը նորից ճշտեց, ուզում եք ասել, որ յուրացրե՞լ են կուսակցության փողերը, պարոն Խաչատրյանն ասաց. «Ես ունեմ էդպիսի տեղեկություններ, և  ես հիմա խոսում եմ Հանրապետական կուսակցության մասին, և էս պարագայում ԲՀԿ-ի մեծամասնական թեկնածուների համար աշխատող մարդիկ այսպես ասած կռվում էին մինչև վերջ, իսկ Հանրապետականը լավ չաշխատեց, շատ թույլ աշխատեց, չգիտեմ դա ինչով է պայմավորված , սա արդեն Հանրապետականի ներքին խոհանոցն  է, իրանք իրար մեջ պետք է հարցը որոշեն »:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031