Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հացադուլի դուրս եկած Արտավազդ Վարդանյանն այսօր երեկոյան կրկին փորձում էր վրան տեղադրել, ինչին կրկին խոչընդոտեցին 10-ից ավելի ոստիկանները: Նրանք Ա. Վարդանյանին հորդորեցին վրան տեղադրելու թույլտվություն բերել քաղաքապետարանից, ինչից հետո չեն արգելի վրանի տեղադրումը: Ա. Վարդանյանը ու վրանը տեղադրելու հարցում նրան սատարողները ոստիկաններից պահանջում էին իրենց խոչընդոտելու քայլերը հիմնավորել օրենքով:
Վերահսկող ոստիկաններին ավելի ուշ միացավ նաեւ փոխգնդապետ Արմեն Սահակյանը ու ասաց, որ քաղաքում վրանի տեղադրման հարցը քննարկվել է կլոր սեղանի շուրջ: Ի պատասխան Ա. Վարդանյանի, որը շարունակում էր պահանջել ցույց տալ, թե որտեղ է գրված, որ քաղաքացին պետք է վրանի տեղադրման համար քաղաքապետարանից թույլտվություն բերի, փոխգնդապետը խորհուրդ տվեց զանգահարել 1-02. «Ես պարտավոր չեմ, բոլոր օրենսգրքերն անգիր իմանալ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև