Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեք տարի է` ՀԱԿ-ը ինտրիգների եղանակով փորձում է իր տեղն ապահովել արևի տակ»

Մայիս 10,2012 20:15

Այսօր Aravot.am-ը Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանին հարցրեց, թե  ՀԱԿ-ը խորհրդարանում կկարողանա՞  հակակշիռ դառնալ մեծամասնություն  կազմած Հանրապետականին, պաշտպանել իր ընտրազանգվածի շահերը: «Փորձը ցույց տվեց, որ ՀԱԿ-ը վերջին երեք տարում չի հետապնդում էդ նպատակը` հակակշռել իշխանություններին, փորձում է այս կամ այն ուժերի հետ  բանակցությունների մեջ մտնել և ապահովել իր տեղը արևի տակ: ՀԱԿ-ը վերջին 3 տարում չի աշխատում ժողովրդի հետ, և փորձում է ինտրիգների եղանակով աշխատել այս կամ այն քաղաքական ուժերի հետ: Սա շատ պարզ է, և եթե ժողովրդին դրել են չհասկացողի տեղ, սխալվում են, ժողովուրդը շատ լավ հասկանում է, ամեն ինչ իր աչքի առաջ է», -ասաց Վահան Խաչատրյանը:

Նա ԲՀԿ-ի` մեծ թվով ձայներ հավաքելը պայմանավորեց ժողովրդի թե՛ իշխանությունից և թե՛ ընդդիմությունից  հիասթափված լինելով: « ժողովուրդը գնաց և ձայնը տվեց ԲՀԿ-ին, որը կոալիցիայի անդամ է, և միշտ քվեարկել է ժողովրդի շահերից չբխող օրենքների օգտին, կարծում եմ, սա բողոք էր իշխանությունների և ընդդիմության դեմ»: Aravot.am-ի մյուս հարցին էլ, թե  ինչպե ՞ս  է պատկերացնում  խորհրդարանական աշխատանքները Սամվել Ալեքսանյանի ու Նիկոլ Փաշինյանի ներկայության դեպքում, հնարավո ՞ ր է  դրանք ուղեկցվեն սկանդալներով, ինչպես որ  նախընտրական քարոզարշավի ժամանակ էր, պարոն Խաչատրյանն ասաց. «Չէ, ես կարծում եմ, որ բոլորն էլ հասուն քաղաքական գործիչներ են, իսկ քաղաքական գործիչները կարողանում են և լեզու գտնել, և բանակցել, և առճակատվել: Լուրջ սկանդալներ չեն լինի, մանավանդ, որ չեմ կարծում, թե Սամվել Ալեքսանյանը  հաճախի նիստերին»:  ԳԱԼԱ-ի սեփականատերը նաև հույս հայտնեց, որ  քաղաքական գործիչները փողոցային պայքարը կտարբերակեն պառլամենտական պայքարից, փողոցում ու խորհրդարանում համապատասխան պահվածք կդրսևորեն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031