Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ի հյուրը Արթուր Աբրահամն էր

Մայիս 10,2012 18:09

Ուսանողությունը հնարավորություն ունեցավ հանդիպելու աշխարհահռչակ հայազգի բռնցքամարտիկին եւ իրեն հուզող հարցերն ուղղելու նրան:

Թեեւ հանրահայտ բռնցքամարտիկի հետ հանդիպումը հիմնականում կազմակերպվել էր Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանողության համար, սակայն ներկա էին նաեւ Ժուռնալիստիկայի, Ռուս բանասիրության, Արեւելագիտության եւ այլ ֆակուլտետների ուսանողներ:

«Շատ ուրախ ենք, որ այսօր մեզ մոտ է հյուրընկալվել աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Թող սա փոքրիկ անակնկալ լինի Մայր բուհի այն ուսանողների համար, ովքեր սիրում են բռնցքամարտը եւ իրենց համարում են Արթուր Աբրահամի երկրպագուներ»,- նշեց Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը:

Ֆակուլտետի դեկանի խոսքերով՝ նմանօրինակ հանդիպումները շատ կարեւոր են, քանի որ դրանց միջոցով ուսանողական առօրյան էլ ավելի հետաքրքիր է դառնում: Բացի այդ՝ ուսանողները հնարավորություն են ստանում շփվելու հայտնի մարդկանց հետ, ովքեր ներկայանալու կարիք ընդհանրապես չունեն:

«Բավականին հետաքրքիր հանդիպում էր, որն անցավ մեկ շնչով՝ հարց ու պատասխանի ձեւաչափով: Շատ ուրախ ենք, որ հայտնի բռնցքամարտիկը հյուրընկալվել է հենց մեր ֆակուլտետում: Ինձ հաջողվեց նրանից ինքնագիր ստանալ, որը կնվիրեմ իմ հայրիկին, ով Արթուրի մոլի երկրպագուն է»,- ասաց Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Քրիստինե Գեւորգյանը:

Ըստ ֆակուտետի ուսանողական խորհրդի նախագահ Անի Գասպարյանի՝ իրենք հետագայում կփորձեն պարբերական դարձնել այսպիսի հանդիպումները, քանի որ բոլոր ուսանողներն էլ երբեմն ցանկանում են կտրվել առօրյա դասերից եւ հանդիպել հայտնի մարդկանց հետ:

Հանդիպմանը ներկա էր նաեւ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ում կարծիքով՝ «Արթուր Արքային» համալսարանի հարկի ներքո հյուրընկալելը ճիշտ որոշում էր. «Միշտ էլ ուսանողներն առավել ակտիվ են լինում հայտնի մարզիկների, մշակութային գործիչների ու շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում: Կփորձենք նմանօրինակ միջոցառումներն ավանդական դարձնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031