Մամուլում հրապարակումներ են եղել, թե իբր ծեծի է ենթարկվել Արարատի ոստիկանապետ Կարեն Խաչատրյանը:
Ոստիկանությունն արդեն իսկ հերքել ու կրկին հերքում է այդ լուրերը և հիշեցնում, որ նման միջադեպի գոյության դեպքում առաջինը կիրազեկեր հանրությանը, և ոչ միայն այն պատճառով, որ որդեգրել և իրականացնում է բաց ու թափանցիկ աշխատելու քաղաքականություն, այլև հիմնարար է համարում ոստիկանի հանդեպ ցանկացած ոտնձգություն` զազրախոսությունից մինչև մարմնական վնասվածք, արձանագրելու, հայտնաբերելու և մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատժելու սկզբունքը:
Միայն օրենքով պաշտպանված ոստիկանն է ի զորու պաշտպանել քաղաքացու օրինական իրավունքները:
ՀՀ ոստիկանություն