Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մի ԲՀԿ-ական է կարծում, որ կոալիցիային մաս կազմելը ճիշտ չէ

Մայիս 10,2012 17:18

ԲՀԿ համամասնական ցուցակի անդամ Ստեփան Մարգարյանը մեկնաբանություն է տարածել՝ պարզաբանելով՝ արդյոք ՀՀ Ազգային Ժողովում կձևավորվի՞ որևէ ձեւաչափով քաղաքական կոալիցիա:

«Ընտրությունների արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որը տարբեր քաղաքական ուժերի պոտենցիալի օգտագործման, ներքաղաքական համերաշխության և համագործակցության տեսակետից այնքան էլ նպաստավոր չէ: Փաստորեն ՀՀ Ազգային Ժողովում Հանրապետական կուսակցությունը ստացավ քաղաքական մենաշնորհի իրավունք: Ինչպե՞ս դա կանդրադառնա երկրի զարգացման հետագա ընթացքի վրա /որն ի դեպ ամենաշատն է հետաքրքրում ազգաբնակչությանը/, գուշակություններ չանենք, շատ արագ կերևա:

Քաղաքական կոալիցիաներ տարբեր ժամանակներում տարբեր ֆորմատներով միշտ էլ ձևավորվել են: Երբեմն նրանց աշխատանքը արդյունավետ է եղել: Այնպես որ այս անգամ ևս բացառել դա բոլոր քաղաքական ուժերի համար չեմ կարող: Իրավիճակն այլ է ԲՀԿ-ի մասնակցության առումով: ԲՀԿ-ն ստացել է Հայաստանի պայմաններում շատ մեծ քանակությամբ իրական ձայներ, մոտ կես միլիոն: Ամեն ինչից զատ շատ կարևոր է վերլուծել և ի նկատի ունենալ ընտրողների կամքը:

Կարծում եմ քաղաքական գործունեության արդյունավետ շարունակման համար շատ կարևոր է մշտապես արտահայտել ընտրողների կամքը և հենվել նրանց վրա: Մի կարևոր հանգամանք ևս. քաղաքական որևէ ուժի կողմից բացարձակ մեծամասնություն ունենալու պարագայում ես չեմ տեսնում որոշումների ընդունման վրա ազդելու արդյունավետ մեխանիզմ: Այնպես որ, ամեն ինչից բացի, վտանգ կա ստանձնել պատասխանատվություն` առանց արդյունավետ լծակների: Այս ամենը նկատի ունենալով, չեմ կարծում, թե ԲՀԿ-ի մասնակցությունը հնարավոր կոալիցիային` ճիշտ է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031