Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանին մանդատ կտա՞ն

Մայիս 10,2012 17:10

Լուրեր են շրջանառվում, որ այս օրերին, տեսնելով, որ Ստյոպա Սաֆարյանը մեծամասնականով չի անցել ու փաստորեն չի մտնում խորհրդարան, նրան առաջարկվել է մանդատ: Թե ով է պատրաստ հրաժարվել իր մանդատից` առայժմ հայտնի չէ: Ըստ լուրերի, պարոն Սաֆարյանը ջենթլմենաբար հրաժարվել է վերցնել այդ մանդատը, ասելով, որ այն ուզում է տալ Անահիտ Բախշյանին:

Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ տիկին Բախշյանը նշեց, որ ինքը բացարձակ տեղյակ չէ այդ մասին. «Ցանկություններ կան, բայց դրանք իրականանալի չեն»: Մեր հարցին` ինչո՞ւ իրականանալի չեն, եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իր կազմած ցուցակի մարդկանց ասի, որ հրաժարվեն իրենց մանդատներից, որ այն Ձեզ հասնի, մի՞թե հնարավոր չի լինի դա անել` տիկին Բախշյանը պատասխանեց. «Եթե հրաժարվեն…Բայց չեն հրաժարվի»:

Տեսականորեն դա հնարավոր է, բայց գործնականում, ըստ Անահիտ Բախշյանի՝ մեր առաջ ցուցակ կա, պիտի առաջները հրաժարվեն, որ հասնի մանդատը իրեն: Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում է, որ հին թիմը գա, բայց արանքներում մարդիկ կան, որ դիրքավորված են եւ բացարձակ ցանկություն չունեն հրաժարվելու պատգամավորական մանդատից»:

Այս առնչությամբ Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում չցանկացավ ոչ հաստատել, ոչ էլ հերքել այդ տեղեկատվությունը` միայն ասելով. «Ես 8-րդն եմ, բայց կցանկանամ, որ եթե որեւէ մեկը անցնի, ապա դա լինի Անահիտը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031