Մայիսի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ`
ՈՐՈՇՎԵՑ՝
05/05/12թ. «Շիրակ»-«Իմպուլս» խաղին «Իմպուլս» թիմի ֆուտբոլիստ Իլիասու Ալհասսանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբին տուգանել 25000 դրամ:
05/05/12թ. «Շիրակ»-«Իմպուլս» խաղին «Շիրակ» թիմի ֆուտբոլիստ Գևորգ Հովհաննիսյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել 25000 դրամ:
07/05/12թ. «Շենգավիթ»-«Արարատ-2» խաղին «Շենգավիթ» թիմի ֆուտբոլիստ Մուրազ Մխիթարյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Ուլիս» ֆուտբոլային ակումբին տուգանել 25000 դրամ:
ՀՖՖ մամուլի քարտուղարություն