Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ մոնիթորինգի՝ մամուլը հակված է եղել հակաքարոզչության (Տեսանյութ)

Մայիս 10,2012 16:49

«Տպագիր մամուլի մոնիթորինգ խորհրդարանական ընտրությունների շրջանում» ծրագրի շրջանակներում այսօր, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ասուլիս՝ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Տաթևիկ Փիրումյանի եւ ասոցիացիայի փորձագետ Արմեն Մինասյանի մասնակցությամբ:

Մոնիթորինգն անցկացվել է ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ՝ ընդգրկելով 2012թ. մարտի 12-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածը, որի ընթացքում հետազոտվել են Հայաստանում հրատարակվող 16 անուն թերթերի մոտ 5000 հոդվածներ, որոնք առնչվել են խորհրդարանական ընտրություններին: «Մամուլն ավելի շատ հակված էր հակաքարոզչության: Հստակ քաղաքական կողմնորոշում ունեցող գրեթե բոլոր թերթերի մոտ մրցակիցներին բացասական շեշտադրումներով անդրադարձները գերակշռում են սեփական համակիրներին ու թիմակիցներին վերաբերող նյութերում: Առավել շատ անդրադարձել են ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ քիչ քանակությամբ՝ Միավորված հայերին եւ Կոմունիստական կուսակցությանը»,-հայտնեց Տ. Փիրումյանը:

Ա. Մինասյանը նշեց, որ մամուլն առավել ինտենսիվ է անդրադարձել ընտրությունների բուն՝ քան նախաքարոզչական ընթացքին: «17.191 հրապարակումից ընտրություններին էին վերաբերում 5746-ը: Դրանից 89 տոկոսը վերաբերում է բուն ընտրական գործընթացին, այլ ոչ թե խնդիրներին»,-ասաց փորձագետը եւ հավելեց, որ 30 տոկոս են կազմում մամուլի հրապարակումների բացասական երանգ պարունակող վերնագրերը, իսկ դրական եւ չեզոք վերնագրերը՝ համապատասխանաբար 5.5 եւ 55 տոկոս:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031