Հայաստանցի ծանրորդներ, 69 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը եւ գերծանր քաշային Գոռ Մինասյանը մեկնել են Գվատեմալա` մասնակցելու մարզաձեւի աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Մեր երկու մարզիկներն էլ պայքարելու են մրցանակային ամենաբարձր տեղերի համար եւ մասնագետների այս ակնկալիքներն անհիմն չեն: Անդրանիկն անցած տարի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը եւ մտադիր է Գվատեմալայում ավելացնել իր բարձրացրած կիլոգրամները: Իսկ Գոռը, որը մրցաշրջան 2011-ում փայլուն հանդես եկավ իր մասնակցած բոլոր մրցումներում, չի պատրաստվում զիջել ձեռքբերումները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ