Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գրիգորյանը պատրաստ է ասել՝ շնորհակալություն, ցտեսություն

Մայիս 10,2012 16:08

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ չգիտի՝ ինքը շարունակելո՞ւ է պաշտոնավարել նախարարի պաշտոնում. «Այս պահին որեւէ պատասխան չեմ կարող տալ, որովհետե մինչեւ չձեւավորվի համապատասխան կոալիցիա կամ չգիտեմ, ամսի 31-ից հետո կերեւա»:

Նույն պաշտոնում նշանակվելու խոստումնե՞ր ստացել է, թե՞ ոչ հարցին, նախարարը պատասխանեց՝ դեռ ոչ.«Որեւէ քննարկում, խոստում չի եղել, ես պատրաստ եմ աշխատելու, որովհետեւ բավականին շատ ծրագրեր ինձ մոտ սկսված են, շատ լավ կլինի, որ հասցնեմ ավարտել»:

Այսօր նախարարը կրծքանշանով չէր, հարցին, թե ինչո՞ւ չի կրում, պատասխանեց՝ «մոռացել եմ»:

Նա դժվարացավ պատասխանել, թե կուսակցությունն իր աշխատանքից գո՞հ է, թե՞ ոչ .«Եթե դժգոհեին, հաստատ կարտահայտվեին»:

Պաշտոնը չկորցնելու համար ինչքանո՞վ է պարոն Գրիգորյանը պատրաստ դառնալ անկուսակցական կամ մեկ այլ ՝ օրինակ Հանրապետական կուսակցության շարքեր մտնելու, պարոն Գրիգորյանը վստահեցրեց, որ երբեք նման քայլի չի գնա, ապա հավելեց, որ պաշտոնը չշարունակելու դեպքում էլ ոչ մի դեպքում չի տխրի. «Եթե չպաշտոնավարեմ, չեմ տխրի, որովհետեւ ես կամ ոչ թե այդ պաշտոնով, այլ որպես Արթուր Գրիգորյան, կլինի՝ կաշխատեմ, չի լինի՝ շնորհակալություն, ցտեսություն… վերջ»:

Նրան գոհացրել են ընտրությունների արդյունքները, որովհետեւ , իր խոսքերով, ԲՀԿ-ն այս ընտրություններում կրկնապատկեց իր քվեները 2007-ի համեմատ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031