Կառավարության այսօրվա որոշմամբ՝ գազի սակագների արտոնություններից այսուհետեւ կօգտվեն սոցիալապես անապահով, բայց ընտանեկան նպաստ ստացող ընտանիքները: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ մինչեւ 300խ/մ գազի սպառման պարագայում գազի գինը նրանց համար պահպանվելու է 100 դրամ, իրական գնի՝ 130 դրամի փոխարեն:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն էլ ասաց, որ 94.000 ընտանիք է օգտվելու. «Ունենք հաշվառված 116.000 ընտանիք, որից միայն 94.000 է նպաստ ստանում» :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ