ՀԱԿ անդամ, իրավապաշտպան Վարդգես Գասպարին ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունից ոգեւորված չէ, որովհետեւ իր համար ԲՀԿ-ն հիշատակվում է մարտի 1-ի մասնակից քաղաքական ուժ. «Որը փաստահավաք խմբի հրապարակած ցուցակներում հիշատակված էր, որ 300 ոստիկանական համազգեստ է ստացել մարտի 1-ին»:
Թե ինչքանով է ՀԱԿ-ը թուլացրել դիրքերն ու իշխանության համար դարձել կանխատեսելի ուժ, պարոն Գասպարին չցանկացավ ծավալվել, միայն ասաց. «Եթե թերություններ էլ կան, սկզբունքային չեմ համարում, յուրաքանչյուր ոք պետք է պայքարի իր գաղափարների համար նաեւ իր կուսակցության սահմաններից ներս»:
Որոշ ընդդիմադիր ուժերի որոշումը՝ չբողոքարկել ՍԴ-ում ընտրությունների արդյունքները, պարոն Գասպարին հասկանում է, որովհետեւ ընդդիմության համախոհները, իր կարծիքով, նվազել են. «Հասարակության գերակշիռ մասը ներքաշված է հանցավոր հարաբերությունների մեջ: Ես չեմ ժխտում, որ 2008-ից հետո նաեւ մեր ՀԱԿ-ի համախոհները հեռացել են երկրից, նույնիսկ նախկին քաղբանտարկյալներն են հեռացել , նրանք էլ են հիմա արտասահմանում ու ասում են պայքար, պայքար մինչեւ վերջ: Գտնում եմ, որ այս պայքարին սատարում են, բայց այս պայքարին սատարելը վախենում եմ հասնի այնտեղ, որ Հայաստանում մնա 100.000 մարդ ու հլը ասենք՝ պայքար, պայքար մինչեւ վերջ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ