Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոմանց մոտ հոգեբանական շեղումներ են առաջացել». Սարսափ ֆիլմերը եւ դրանց հետեւանքները

Մայիս 10,2012 15:40

Սարսափ ֆիլմերում, ի տարբերություն մյուս ժանրի ֆիլմերի, իրական կյանքը արտացոլվում է ֆանտաստիկ երեվույթների եվ հնարքների միջոցով: Այս ֆիլմերը հաճախ ստեղծվում են հանդիսատեսին զվարճացնելու համար, սակայն ոչ միշտ են դրական կերպով ազդում մարդկանց գիտակցության վրա: Հոգեբան Աննա Ասատրյանի կարծիքով՝ այդ ֆիլմերը վատ ազդեցություն են թողնում մարդկանց վրա:
«Իմ միջավայրում էլ կան մարդիկ, որ դիտում են, ոմանք էլ՝ոչ: Դա կախված է նրանց մտածելակերպից, հոգեբանությունից: Եթե իրական կյանքում մարդու մոտ վախի զգացումը քիչ է կամ ընդհանրապես չկա, նա շատ թեթեվ է տանում էկրանից այն կողմ սարսափելի դեմքերը, կենդանիները, երեվույթները: Սարսափ ֆիլմերը շատ շուտ են ազդում մարդու գիտակցության վրա: Անգամ երազներ են դառնում սարսափելի: Դեպքեր են եղել, երբ այդ ֆիլմերի պատճառով ոմանց մոտ հոգեբանական շեղումներ են առաջացել»,- ասում է հոգեբանը:
«Յուրաքանչյուրս էլ կյանքում արկածներ ենք փնտրում: Ինձ մոտ ադրենալինը շատ բարձր է, եվ ես կյանքում հաստատ այն արկածները չեմ կարող ունենալ, որոնք առկա են սարսափ ֆիլմերում»,-ասում է  19-ամյա Էմման:
18-ամյա  Աննան ընդհանրապես չէր դիտում ֆանտաստիկ ժանրի ֆիլմեր, անգամ սարսափում էր «վամպիր» բառից : Բայց ձմեռային արձակուրդների ժամանակ ազատ ժամանակը շատ էր եվ ընկերուհիների խորհրդով սկսեց նայել «Վամպիրի օրագրերը» բազմասերիանոց ֆիլմը: «Այն դրական ազդեցություն ունեցավ վրաս: Նախ սկսեցի չվախենալ մթությունից, արյունից, ինչ-որ ինքնավստահություն առաջացավ մոտս: Բացի այդ՝ հերոսներն այնքան անկեղծ էին, որ ես էլ որոշեցի կյանքում այդպիսին լինել, քիչ ստել»,-ասում է նա:
Թոսունյան Ժաննան նույնպես դիտում է այդ ֆիլմը եվ ամեն շաբաթ անհամբերությամբ սպասում նոր սերիաների:
«Շատ հետաքրքիր ֆիլմ է, այդքան կանված չեմ դիտել ոչ մի վավերագրական կամ այլ ժանրի ֆիլմ:Հ ամացանցի միջոցով եմ դիտում, եվ չի եղել դեպք,որ ետ կամ առաջ տամ, ոչ մի անհետաքրքիր, անտեղի հատված չկա»,-խոստովանում է նա:
Ավագ սերնդի ներկայացուցիչները դեմ են սարսափ ֆիլմեր դիտելուն: Ծնողների մոտ համակարգչի առջեվ երկար նստելու եվ երեխաներին համացանցից կտրելու խնդրից զատ կա նաեւ այս ժանրի ֆիլմեր չդիտելու խնդիրը:
«Դեմ եմ, որ երեխաներս դիտեն սարսափելի ֆիմեր: Ինչու՞ միայն երեխաներս, բոլորը: Ի՞նչ կարող են տալ դրանք: Ոչինչ : Ես չեմ հասկանում, թե ինչ գործառույթ են կատարում այդ ֆիլմերը, բացի դաժանություն սովորեցնելուց»,-բողոքում է տիկին Մելանյան:
Հայկական կինոարվեստում առաջին սարսափ ֆիլմը ներկայացվեց հայ հանդիսատեսի դատին 2011 թվականի հունիսի տասին «Ցասում »վերնագրով: Ֆիլմում կիրառվել էին հատուկ էֆֆեկտներ, սակայն դա էլ չնպաստեց նրա, որ ֆիլմը հաջողություն ունենա:
«Այն ոչ թե սարսափ ֆիլմ էր ,այլ կատակերգություն:  Հանդիսատեսը ծիծաղելով էր դուրս գալիս կինոթատրոնից»,-պատմում է ֆիլմը դիտած Գայանեն:

Դիանա Ադամյան

Հ.Գ. Սարսափ ֆիլմերը դիտելուց մարդու օրգանիզմը սկսում է վնասել ինքն իրեն: Կատարվել է փորձ. մարդկանց մի մասը նայել է դետեկտիվ, մյուս մասը մելոդրամա, իսկ երրորդ մասը սարսափ ֆիլմ: Ֆիլմերի դիտումից հետո կատարվել է արյան անալիզ: Պարզվել է, որ դետեկտիվ և մելոդրամա դիտած մարդկանց արյան մեջ ոչինչ չի փոխվել: Իսկ այն մարդկանց արյան մեջ, ովքեր դիտել են սարսափ ֆիլմ` նկատվել է հակամարմինների աճ, որոնք ուղղված են օրգանիզմում վիրուսների դեմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031