Հանրապետականը մեզ կրկին խաբեց,- խորհրդարանի ընտրություներից հետո այսօր կառավարության շենքի մոտ հայտարեցին իրացման գոտու բնակիչները:
«Հավատացինք, որ հանրապետական կուսակցությունը մեր հարցը կլուծի, մինչեւ հիմա, ոչ մի պատասխան»,- ասաց Ժենյա Պողոսյանը։
Իսկ Երկմալյան փողոցի բնակիչ Գոհար Ասատրյանն էլ հավելեց, որ ընտրություններից առաջ իրացման գոտու բնակիչներին կանչել են քաղաքապետարան եւ վստահեցրել, որ ընտրություններից հետո իրենց հարցին լուծում են տալու. «Փափուկ բարձը դրեցին գլխներիս տակ։ Հիմա էլ պիտի սպասենք նախագահականի ժամանակ, մի տարի էլ նորից ձգեն, 8 տարի ու կես տարի է պայքարում ենք»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ