Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանյան հիվանդություն. ի՞նչ է սա

Մայիս 10,2012 15:11

 

 

         Ըստ նախնական տվյալների  ՀՀում, այսպես կոչված, «ºրևանյան         հիվանդությանբ» տառապողների թիվն անցնում է 30000-ից, իսկ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում հիվանդության զգալի աճ է նկատվել: Այս  տեղեկությունները զետեղված են  2008թ.-ին հրատարակված «Ներքին հիվանդություններ» գրքում: Հիվանդությունն առավել շատ բնորոշ է Միջերկրածովյան տարածաշրջանի ժողովուրդներին, հատկապես  հայերին, և պատահական չէ, որ Հայաստանում այն տարածված է «Երեւանյան» անվամբ , իսկ իրականում, բժշկության մեջ այն հայտնի է  «Պարբերական» անվամբ: Այս մասին նշում  է  թերապեվտ Արուսյակ Ասատրյանը:

  Պարբերական հիվանդությունը անբուժելի, ժառանգական հիվադություն է: Այն դրսևորվում է  պարբերաբար կրկնվող կարճատև նոպաներով, որոնք ուղեկցվում են սաստիկ  ցավով ու տենդով:

«Հիվանդությունն ունի արտահայտման չորս ձև. որովայնային, կրծքային, հոդային և խառը»,- տեղեկացնում  է տիկին Ասատրյանը` նշելով, որ Պարբերական հիվանդությամբ տառապողների  95%-ի մոտ նոպաները դրսևորվում են որովայնացավով,  որը կարող է ուղեկցվել փորկապությամբ, իսկ նոպայից հետո անցնում է փորլուծության:

«Հաճախ որովայնային սուր ցավերը խթան են հանդիսանում, որ մարդիկ կույրաղիք կամ լեղապարկ են վիրահատում»,-ընդգծում է բժշկուհին:

Հիվանդության արտահայտման ձևերից է նաև կրծքայինը, երբ նոպաներն ուղեկցվում են կրծքավանդակի ծանրությամբ ու ճնշման բարձրացնանբ. իսկ նոպայի առավելագույն արտահայտվածության շրջանում նկատվում է հևոց: Հոդային նոպաների դեպքում բորբոքվուն են հոդերը և նկատվում է հոդերի ուժեղ ցավ, իսկ խառը նոպաների ժամանակ որովայնայինը զուգակցվում է կրծքայինի հետ, կրծքայինը` հոդայինի և այլն: Բոլոր տեսակի նոպաներն էլ ուղեկցվում են բարձր ջերմությամբ (40աստիճան և ավել).ցավի և ջերմության արտահայտվածությունն զուգահեռ է ուղեկցվում:

«Պարբերականը կարող է դրսևորվել բարդությամբ` ամիլոիդոզով, ինչը կարող է հանգեցնել նաև մահվան: Բարդության դեպքում մարդու ներքին օրգաններում շատ դժվարալուծ նյութ է կուտակվում, որը, գտնվելով որևէ օրգանում, ախտահարում է այն. Պարբերական հիվանդության պարագայում առավելապես ախտահարվում են երիկամները` առաջացնելով երիկամային անբավարարություն: Բարդության դեպքում կարող են ախտահարվել նաև լյարդը, փայծաղը և վահանաձև գեղձը»,-ասում  է  Արուսյակ  Ասատրյանը: Իսկ Պարբերական հիվանդությամբ  տառապող կանանց 20-30%-ի մոտ հղիությունն ընդհատվում է վիժումով:

ՊՀ-Ի 1-ին նշաններն, այսինքն առաջին նոպաները,  հիմնականուն ի հայտ են գալիս մանկական կամ պատանեկան տարիքում, հատկապես սեռական հասունացման ժամանակահատվածում(85-90% -ի մոտ): Պատահում է, որ մարդկանց մոտ  հիվանդության առաջին նոպաները դրսևորվում են  40 տարեկանից հետո կամ էլ մինչև մեկ տարեկանը, սակայն այսպիսի դեպքեր շատ   հազվադեպ է հանդիպում: Բժշկական գրականության տեղեկացմամբ՝  նոպաների հաճախականությունը տատանողական են.  դրանք կարող են դրսևորվել  շաբաթվա մեջ 1 անգամ, տարին  2 անգամ կամ ավելի հազվադեպ: Իսկ հղիության ,ամիլոիդոզի զարգացման ժամանակ և տարիքի հետ նոպաների հաճախականությունն ու ծանրությունը նվազում է:  Նոպաները հրահրող գործոնը սովորաբար հայտնաբերել չի հաջողվում:  Որոշ դեպքերում նոպաներն սկսվելու պատճառ են դառնում վնասվածքները, մտավոր ու գերլարված աշխատանքը, սառեցումը, բնակավայրի փոփոխությունը և այլն:

Այսօր հիվնդության ընթացքը  թեթևացնող մի շարք միջոցներ կան: Առաջին հերթին նոպաների ժամանակ անհրաժեշտ է անկողնային ռեժիմ և հատուկ սննդակարգ. պարբերական հիվանդությամբ տառապողները  պետք է նվազեցնեն կծու, թթու և ճարպեր պարունակող ուտեստների օգտագործումը, ինչպես նաև՝ չպետք է չարաշահեն աղի քանակը: Հիվանդները չպետք է չարաշահեն նաև թմրաբեր ցավազրկողների օգտագործումը: Դրանք անհրաժեշտ է օգտագործել միայն շատ անհրաժեշտ դեպքերում, քանզի հիվանդների մոտ դեղերի հանդեպ կարող է շատ շուտ կախվածություն առաջանալ: Հիվանդին պետք է ապահովել սպիտակուցային և վիտամինային սնունդով(C,B,E): Նոպաների ժամանակ ցանկալի չէ սնվել, քանի որ դրանք հիմնականում փսխումով են ընթանում: Բացի վերոնշյալներից, ՊՀ-ի ընթացքը թեթևացնող միջոցներից է «Կոլխիցին» դեղամիջոցը: Այն կիրառվում է 1972թվականից, որը  կասեցնում է նոպաների հաճախականությունն ու ուժգնությունը, ինչպես նաև՛ ամիլոիդոզի զարգացումը: Դեղամիջոցը կանոնավոր օգտագործող հիվանդների 65 % -ի մոտ  դիտվում է կայուն ախտադադար, 20-30% -ի    մոտ` նոպաների հաճախականության և ծանրության զգալի նվազում, և միայն 10%-ի     մոտ բուժումն անարդյունավետ է:

                                                                                            

Անի  Գյոզալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Сили says:

    Բարև ձեզ հիվանդության մասին կարելի է հարց ուղղել?

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031