Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՀԱԿ ԿԳ անդամի՝ ՀՀԿ-ն գնել է Հայաստանը

Մայիս 10,2012 14:43

«Հանրապետական կուսակցությունը նորից Հայաստանը գնեց, ու քաղաքացիների զգալի մի հատված իրեն վաճառեց. խայտառակ ընտրություններ էին»: Այսօր «Հայացք» ակումբում նման կարծիք հայտնեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Արշակ Բանուչյանը:

ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցության մասին պարոն Բանուչյանն ասաց, որ գուցե եւ արդյունքում իրենք քվեներ կորցրին, բայց դրանից ինքը մտահոգություն չունի. «Ու՞ր գնացին այդ ձայները, ընտրության չեկա՞ն, գնացին «Բարգավաճի՞ն» քվե տվեցին: «Բարգավաճ Հայաստանից» խորհրդարան ընկած մարդկանց մի զգալի մասը մտավորականներ են, որոնք ինչ-որ ձեւով կդրսեւորվեն մեր խորհրդարանում»:

Նրա համար ամենամեծ չարիքն այն է, որ ՀՀԿ-ն դարձել է Հայաստանի միահեծան տերը: Պարոն Բանուչյանը, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր, անձամբ դիմելու է Սահմանադրական դատարան՝ արդյունքները բողոքարկելու. «Կան բազմաթիվ արձանագրություններ, փաստեր, որ 11 ընտրատարածքում մասնակցել են ընտրողների ոչ թե 62 տոկոսը, այլ ոչ ավելի՝ քան 42 տոկոսը: Ունեինք տեղամաս, որ 50 քվեաթերթիկ չկար, որտե՞ղ էին դրանք: Հիմքեր կան վիճարկելու, որ 11 ընտրատարածքում ընտրությունները չեն կայացել: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ այդ ընտրատարածքում «Օրինաց երկիր» կուսակցությունը 2454 ձայն հավաքեց, իսկ այդ ընտրատարածքում առաջադրված ՕԵԿ մեծամասնական թեկնածուն՝ 12.000 ձայն»:

ՍԴ որոշումն էլ պարոն Բանուչյանն արդեն կանխորոշել է.«Այս կառույցը վաճառված է ինչպես մյուս կառույցները, բայց բոլոր օրինական ճանապարհները պետք է օգտագործել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031