՛՛ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻ՛՛ կուսակցության վարչությունը, քննարկելով 2012թ. Մայիսի 6-ի Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի ընտրությունների ամփոփիչ արդյունքները,
հաշվի առնելով, որ ընտրությունների արդյունքների իրական պատկերը չի համապատասխանում հրապարակված համամասնությունը,
փաստելով, ըստ լրատվամիջոցներում առկա.
Կարդացեք նաև
- մասսայական ընտրակեղծիրների, ընտրակաշառքների բաժանման մասին լուրերը
- ահաբեկումների ահագնացող չափերը
- այլ պետությունների քաղաքացիներին ընտրացուցակներում զանգվածաբար ներգրավելու խայտառակ իրականությունը,
նկատի ունենալով
- ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին, 66-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջների կոպտագույն խախտումները,
- ՀՀ Սահմանադրական դատարանի 05 մայիսի 2012թ.՝ երկակի չափանիշներով ընդունված անընդունելի որոշման կիռարումը,
- Ընտրական ցուցակների աննախադեպ ուռճացվածությունը, նրանցում ընտրական իրավունք չունեցող և մահացած անձանց ներգրավվածությունը,
- Իրավապահ մարմինների և որոշ ոստիկանների անգործությունը, երբեմն էլ հանցավոր համագործակցությունն ու սերտաճումը ընտրական գործընթացներում ներգրավված քրեական տարրերի հետ, փաստերը.
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ.
- Անվավեր ճանաչել 2012թ. Մայիսի 6-ի Ազգային ժողովի կեղծված ընտրությունները:
- Չեղյալ հայտարարել ԿԸՀ արձանագրված և հրապարակված արդյունքները:
- Անվստահություն հայտնել ԿԸՀ ողջ կազմին՝ ՀՀ ԱԺ ընտրությունները կանխամտածված ձախողելու համար ԿԸՀ կազմին ենթարկել քրեական պատասխանատվության:
Հայտարարությունը բաց է ստորագրելու բոլոր այն առողջ քաղաքական ուժերի համար, որոնք մտահոգ են երկրի ապագայով և ընդունում են սույն պահանջները:
՛՛ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻ՛՛
կուսակցության վարչություն