
Մայիսի 9-ին, ժամը 23.45-ին, ոմն Ալիկից ոստիկանության Մարաշի բաժանմունք
ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կարաոկե ակումբում վիճաբանություն է տեղի ունենում և կրակում են:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, հիշյալ ակումբում 7-8 անհայտ անձինք ակումբի բացօթյա հատվածում վիճաբանել են ակումբի տնօրենի հետ, ապա հրազենից կրակել են վերջինիս պատկանող «Մերսեդես Ե 500» մակնիշի ավտոմեքենայի վրա, որը կայանված է եղել ակումբի դիմաց և դիմել են փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի մոտակայքից հայտնաբերվել և առգրավվել է 5 պարկուճ, 1 գնդակ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: