Սարաեւոյում ընթացող շախմատի «Բոսնա 2012» միջազգային մրցաշարի յոթերորդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը պարտվել է Իսրայելի ներկայացուցիչ Եվգենի Պոստնիին եւ 5,5 միավորով նրա հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայ շախմատիստը, շնորհիվ ավելի բարձր անհատական լրացուցիչ ցուցանիշների, ընթանում է առաջին հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ