Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատախազը դժգոհ է ոստիկաններից

Մայիս 10,2012 13:30

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, 40 րոպե ուշացումով սկսվեց ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի եւ Արտակ Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Դատականի նիստի ուշ սկսվելու պատճառը դատախազ Հակոբ Մարտիրոսյանն էր, որը այսօրվա նիստը շփոթել էր մայիսի 12-ի հետ: Սակայն դատական նիստը տեւեց 2 րոպե, քանի որ գործով 2 վկաները՝ Ամիրջանյանը եւ Մարտիրոսյանը, չէին ներկայացել, իսկ ոստիկանությունը դատարանի կողմից նրանց նկատմամբ բերման ենթարկելու որոշումը չէր կատարել:  Դատախազ Մարտիրոսյանը ուշադրություն հրավիրեց ոստիկանների անգործության վրա եւ ասաց, որ ինքը ընդամենը ցանկացել է օժանդակել վկաներին դատարան բերելու հարցում: «Սակայն այն տպավորությունն է ստացվում, թե ես եմ մեղավոր, որ նրանք դատարան չեն եկել: Ես նման դատավարական պարտավորություն չունեմ»,- ասաց նա: Դատական նիստը նշանակվեց մայիսի 24-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031