Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարիքավորների համար ստեղծվում է սոցիալական համալիր

Մայիս 10,2012 12:46

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Շիրակի փողոցի NN 25, 33, 34 շենքերը, որոնց կառուցումն ավարտին է հասցվել ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին և որոնք նախատեսված են անօթևան միայնակ տարեցների համար, կառավարության որոշմամբ գրանցվել են որպես պետական սեփականություն, որպեսզի հետագայում սահմանված կարգով տրամադրվեն անօթևան միայնակ տարեցներին և բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերին պատկանող անձանց։ Հաջորդ որոշմամբ գումար է տրամադրվել նշված բնակարանները կահավորելու նպատակով 59 լրակազմ գույքը Երևանից Մարալիկ տեղափոխելու համար։ «Սոցիալական բնակարանային ֆոնդը մենք հետևողականորեն ձևավորում ենք, – այս առնչությամբ նշել է վարչապետը։Մոտակա 3-4 տարվա ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կունենա բավական պատշաճ բնակարանային ֆոնդ և կկարողանա լուծել սոցիալական խնդիրները»։

ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031