Մայիսի 9-ին, ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս–Ներքին Չարբախ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտոպատահար, որի հետևանքով ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E320» մակնիշի 31 ՕՏ 689 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Պատահարի հետևանքով մեքենայի վարորդը` Երևանի բնակիչ, 1972 թ. ծնված Գ. Հովհաննիսյանը ստացել է գլխի վնասվածք և տեղափոխվել Մասիսի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն