Մայիսի 9-ին, ժամը 18.23-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանում` Վարդաշենի թիվ 9 փողոցի մոտակա լճակում ջրահեղձվել է երեխա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերն ու ջրասուզակային խմբի հրամանատարը:
«Գիկար» ՍՊԸ-ի տարածքում գտնվող լճակից դուրս է բերվել Վարդաշենի թիվ 1 հատուկ կրթահամալիրի սան, 1995 թ. ծնված Մարտուն Գաբրիելյանի դին:
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն