Մայիսի 9-ին, ժամը 20.03-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղում կայծակի հարվածից տներից մեկի պատին առաջացել է ճաք և շարքից դուրս են եկել կենցաղային էլեկտրասարքավորումներ:
Ստեղծված իրավիճակը գնահատելու նպատակով դեպքի վայր է մեկնել Ծաղկահովիտ գյուղի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ լեյտենանտ Բոյաջյանը:
Պարզվել է, որ տան տանիքին կայծակի հարվածի հետևանքով շարքից դուրս են եկել կենցաղային էլեկտրասարքավորումներ և վնասվել է պատի միջով անցնող էլեկտրական լարերի վրայի գաջե հարդարումը` 10-15 սմ:
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն