Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ը պետք է կրկին փորձի օգնել թուրքերին եւ հայերին` կարգավորելու հարաբերությունները»

Մայիս 10,2012 11:51

հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում, 10-ը հոկտեմբերի, 2009թ.

«ԱՄՆ – Թուրքիա հարաբերություններ. նոր գործընկերություն» վերնագրով բավական ծավալուն` 96 էջից բաղկացած զեկույց է հրապարակել ամերիկյան հեղինակավոր կազմակերպություններից մեկը` Արտաքին հարաբերությունների խորհուրդը:

Հայկական հարցի առնչությամբ զեկույցում ասված է, որ ամերիկահայ համայնքի ջանքերի պատճառով` համոզելու ԱՄՆ-ի Կոնգրեսին եւ վարչակազմին ճանաչել 1915 թվականի ջարդերը որպես ցեղասպանություն, հաճախ լարվածություն է առաջանում ամերիկա – թուրքական երկկողմ հարաբերություններում։

Զեկույցի առաջարկների բաժնում նշված է, որ Միացյալ Նահանգները Թուրքիայի հետ հարաբերությունները չպետք է դիտարկի հատուկ խնդիրների նեղ պրիզմայով` լինի դա Հայաստանը, Իսրայելը, կամ ՆԱՏՕ-ի հետ կապերը։

«Հայաստանի շարունակվող խնդրի եւ 1915 թվականի ջարդերի հարցերով Միացյալ Նահանգները բարոյական հետաքրքրություն ունի` աշխատելու բոլոր կողմերի հետ` հստակեցնելու պատմական իրադարձությունը, բայց ԱՄՆ – Թուրքիա համագործակցությունը շատ ավելի լայն է, քան հայկական ողբերգությունը, քան թուրք – իսրայելական հարաբերությունների դժվարին իրավիճակը, կամ Արեւմուտքում Թուրքիայի դիրքի մասին կեղծ քննարկումները», – ասված է զեկույցում։

Ռազմավարական համընկնող շահերը եւ ԱՄՆ – Թուրքիա համագործակցության հսկա ներուժը չպետք է կորուստ կրի հատուկ քաղաքական շահերի պատճառով, կարծում են փորձագետները։

Միաժամանակ, նրանք նշում են, որ պաշտոնական Վաշինգտոնը պետք է կրկին փորձի օգնել թուրքերին եւ հայերին` 2009-ի հայ – թուրքական արձանագրություններով առաջ շարժվելու համար, որոնք հնարավորություն ընձեռեցին նորմալացնել երկու երկրների հարաբերությունները։ Ստատուս քվոյի փոփոխությունը հավանական է կբարելավի պաշտոնական Անկարայի հարաբերությունները Երեւանի հետ, ինչը, իր հերթին, կթուլացնի հայկական հարցի պատճառով պարբերաբար առաջացող լարվածությունը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ, ինչպես նաեւ կօգնի Կովկասում Թուրքիայի առաջնորդության ճանապարհի բացմանը, ինչը Թուրքիան ցանկանում է, ասված է զեկույցում։

Փորձագետները նշում են, թե դա կբարելավի նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մթնոլորտը, եւ որ Միացյալ Նահանգները պետք է ակտիվորեն խրախուսի այդօրինակ կարգավորումը։

Ընդհանուր առմամբ, Արտաքին հարաբերությունների խորհրդի զեկույցը Վաշինգտոնի եւ Անկարայի նոր գործընկերության համար մի քանի սկզբունքներ է առաջարկում` թուրք – ամերիկյան հարաբերություններում հավասարություն եւ միմյանց շահերի փոխադարձ հարգում, գաղտնապահություն եւ փոխադարձ վստահություն, ոչ մի անակնկալ իրենց արտաքին քաղաքականությունում, հատկապես` երկու երկրների շահերին վերաբերող կարեւոր հարցերում, ընդունել, որ տարբերություններ անխուսափելիորեն կլինեն եւ, հետեւաբար, դրանք լուծելու համար պետք է միասին աշխատել, որպեսզի համագործակցությունը չվնասվի։

Հետազոտական խումբը, որտեղ ընդգրկված են 23 հայտնի փորձագետներ, գլխավորում է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը։

Հրաչ Մելքումյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031