Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ. Լևոն Տեր-Պետրոսյանին հարկավոր է ողջ իշխանությունը, այլ ոչ թե դրա մի կտորը

Մայիս 10,2012 11:29

Հայ ազգային  կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին հարկավոր է իշխանություն, սակայն` ողջ իշխանությունը, այլ ոչ թե դրա մի կտորը: Այդ մասին ԱրմԻնֆոյին հայտարարել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (Վաշինգոտ) գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը` մեկնաբանելով օրերս հանրահավաքում Տեր-Պետրոսյանի հայտարարությունը պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ:

«Լևոն Տեր-Պետրոսյանը ձգտում է լինել առաջնորդ կամ իշխանությունը մերկացնող, սակայն` ոչ «բանող ձի»: Նա ռացիոնալ չի մտածում, այստեղ շատ է առասպելագործությունը, մեսսիանիզմը», – նշել է վաշինգտոնյան փորձագետը:

Նա ավելացրել է, որ ՀԱԿ-ը տիպիկ «առաջնորդական կուսակցություն» է, ինչպես «Յաբլոկոն» (ժամանակին Յավլինսկու նախագիծն էր) կամ Ռուսաստանի դեմոկրատական կուսակցությունը 1990-ականների սկզբին (մոռացության մատնված Նիկոլայ Տրավկինի նախագիծը): Հանեք այդ առանցքը, և կուսակցություն չկա: Ամեն ինչ սնուցվում է մեկ մարդու հմայքով, այլ ոչ թե կուսակցաշինությամբ կամ գաղափարական հիմքով: «Առանցք` ես  նկատի ունեմ առաջնորդի անձը: Իսկ քանի որ կուսակցության հիմքում առաջնորդի անձն է, ապա անխուսափելի է նրա փառաբանումը, պաշտամունքի ձևավորումը,  այստեղից էլ մեսսիանիզմն ու ռացիոնալիզմի բացակայությունը»,- նշել է Մարկեդոնովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031