Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շվեդիայի Ռիքսդագը մերժել է ԼՂ վերաբերյալ ադրբեջանամետ բանաձեւը

Մայիս 10,2012 11:16

Շվեդիայի Ռիքսդագը (խորհրդարանը)

Մեդիամաքս: Շվեդիայի Ռիքսդագը (խորհրդարանը) մայիսի 9-ին մերժել է  Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանամետ բանաձեւի ընդունումը:

Ինչպես Մեդիամաքսին հայտնեցին Շվեդիայի Հայկական կազմակերպությունների միությունից, բանաձեւը ներկայացվել էր դեռեւս անցյալ տարի Մեհմետ Կապլանի (Կանաչների կուսակցություն) կողմից եւ կոչ էր անում Շվեդիային ակտիվ ներգրավվել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Բանաձեւում նշվում էր նաեւ, որ «հայկական ուժերը անհապաղ եւ անվերապահորեն պետք է  դուրս բերվեն» ԼՂ տարածքից, իսկ միջազգային կազմակերպությունները «պետք է երաշխավորեն ԼՂ հայկական փոքրամասնության ապահով, անվտանգ եւ ինքնավար գոյությունը Ադրբեջանի տարածքում»:

Բանաձեւը ստորագրվել էր մեկ պատգամավորի կողմից եւ այն քննարկելու համար առանձին ժամանակ չէր հատկացվել:

Փոխարենը, Ռիքսդագի արտաքին հարաբերությոնների հանձնաժողովն ընդունել է հայտարարություն, որում, մասնավորապես ասված է, որ «ԼՂ հիմնախնդիրը պահանջում է խաղաղ լուծում եւ դա Մինսկի խմբի պարտավորությունն է: Հանձնաժողովը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ներդրվող ջանքերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031