Հատված Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հարցազրույցից:
– Սկզբնական շրջանում շատ էիք խոսում կրպակների սեփականատերերի իրավունքների մասին: Այսօր այդ հարծը կարծես անտեսել եք, ինչ-որ բա՞ն է փոխվել:
– Միանշանակ մենք սեփականատերերի իրավունքները պետք է պաշտպանենք: Եվ հիմա բանակցություններ ենք տանում սեփականատերերի հետ, Աբովյան փողոցի նախկին ժամանակավոր շինությունների սեփականատերերը ամեն ինչ հասկանում եւ ընդունում են: Կփորձենք հետագայում ինչ-որ միջոցներով իրենց փոխհատուցել:
– Ի՞նչ միջոցներով, ուրիշ տե՞ղ կտեղափոխեք այդ կրպակները:
Կարդացեք նաև
– Կրպակնե՞րը, ոչ:
– Իսկ ի՞նչ, ֆինանսական փոխհատուցո՞ւմ կտրվի:
– Ոչ էլ գումարային, ուղղակի քննարկում ենք: Դեռ ժամանակ կա, սեփականատերերը չեն վռազում, իրանք ասել են՝ մենք կհամբերենք:
– Իսկ նրանք չդժգոհեցի՞ն Սերժ Սարգսյանի հանձնարարականից:
– Չէ, չեն դժգոհել, երեւի սեփականատերերը հասկանում են, որ էդքան էլ հարմար չէր կրպակների տեղը:
– Իսկ մինչ այդ չէի՞ն հասկանում:
– Էդ իրանց կհարցնեք՝ կասեն:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Հայացք»