Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կանխատեսում. «փուչիկների» գործը կավարտվի լռությամբ

Մայիս 10,2012 11:05

Հատվածներ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում արձանագրված դժբախտ պատահարի պատճառների մասին ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի հետ հարցազրույցից:

– Պարոն Եղիազարյան, ինչո՞ւ է բացահայտումն ուշանում։

Սերժ Սարգսյանի հանրահավաքներին մարդկանց ապահովելու համար կազմակերպում են համերգներ։ Երբ կազմակերպիչները զգում էին, որ բավարար մարդ կա հավաքված, անմիջապես Սերժ Սարգսյանը սկսում էր հանրահավաքը։ Հիմա այդտեղ ի՞նչ բացահայտում կա, որ չեն բացահայտել մինչեւ օրս։ Հայտնի է մեքենան, փուչիկ բաժանողը, ովքեր են բերել եւ տվել։ Դրա մասին, իհարկե, չեն բարձրաձայնելու, թե ինչպես է եղել։ Եթե բարձրաձայնեն, ապա բոլորը կիմանան, որ երեխաների մեծ մասին հանել էին ուսումնական կենտրոններից, բուժաշխատողներին՝ նույնպես եւ բերել էին ստիպողաբար։ Երկաթե ցանցերով շրջափակել էին մարդկանց, որպեսզի դուրս չգան շարքերից։ Իրենց ծրագիրը ճիշտ եւ ճիշտ հիշեցնում է փուչիկներ։ Ամենայն հավանականությամբ, իներտ գազ չեն ունեցել եւ լիցքավորել են սովորական գազով, այնքան, որ թեթեւ լինի եւ օդ բարձրանա։

– Պարոն Եղիազարյան, Ձեր կանխատեսմամբ՝ ինչպե՞ս կավարտվի այս գործը։

– Լռությամբ։ Իրենք դա չեն բարձրաձայնի։ Քանի որ ոչ ոք հրապարակ չէր գնացել նախագահի ելույթը լսելու։ Գնացել էին համերգի ու փուչիկների համար։ Դա է պատճառը, որ ինչքան լուռ մնան այս հարցի շուրջ, այնքան իրենց օգուտն է։

Սյունէ ՀԱՄԲԱՐԶՈՒՄՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031