Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Համատարածի» դեպքում ստացվում է, որ բոլոր ուժերն ընտրակաշառք են բաժանել

Մայիս 10,2012 10:56

Այս օրերին ով չի ալարում, հենց միայն «համատարած ընտրակաշառքներից» ու փող բաժանելուց է խոսում։
Հետաքրքիր է միայն, որ այդքան ակտիվիստ ու վստահված անձ, հազարավոր կողմնակիցներ ունենալով հանդերձ, անընդհատ ծամծմվող «համատարածից» անհամեմատ քիչ կոնկրետ կաշառման դեպքեր ու փաստեր են բերվում։ Բայց որոշ քանքարների համար դա խնդիր չէ, որ մաղձոտած վրա տան ու ընդհանրացված հայտարարություններ անեն, թե ժողովուրդն անբարո է, հասարակությունը դեգրադացված է, եւ այլն, եւ այսպես շարունակ։
Լավ, ձեզ ո՞վ է իրավունք տվել նման ընդհանրացված ու վիրավորական արտահայտություններ անել ամբողջ ժողովրդի ու հասարակության հասցեին։ Ի՞նչ ասել է՝ «համատարած ընտրակաշառք»։
Մայիսի 6-ին, ըստ նախնական տվյալների, ընտրությանը մասնակցել է ընտրողների մոտ 62 տոկոսը, շուրջ 1,5 միլիոն մարդ։ Նրանց մոտ 44 տոկոսը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին։ Իսկ մնացած 56 տոկոսը՝ այլ ուժերի։ «Համատարածի» դեպքում ստացվում է, որ բոլոր ուժերն ընտրակաշառք են բաժանել, այդ թվում՝ ՀԱԿ-ը, Հայկոմկուսն ու «Ժառանգությունը», բոլո՛րը։
Այսինքն՝ սրանց ասածով, ընտրության բոլոր մասնակիցները, որպես հասարակություն, դեգրադացված են։ Ավելի անհեթեթ բան դժվար է մոգոնել, եթե ավելին չասվի։

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031