Մի քանի շաբաթ առաջ աշխարհի նախկին չեմպիոն 32-ամյա Արթուր Աբրահամը դարձավ WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն 30-ամյա Ռոբերտ Շտիգլիցի պարտադիր մրցակիցը:
«BoxingScene.com»-ը, վկայակոչելով «Sauerland Event» պրոումոթերական ընկերության գլխավոր մենեջեր Քրիս Մեյերին, տեղեկացնում է, որ պլանավորվում է մենամարտն անցկացնել օգոստոսի 25-ին: Իսկ վայրի հարցում կողմերը կկողմնորոշվեն ավելի ուշ՝ ընտրություն կատարելով Բեռլինի, Համբուրգի եւ Մագդեբուրգի միջեւ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ