Հատված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի հետ հարցազրույցից:
– Պարոն Գրիգորյան, ԲՀԿ-ն գո՞հ է մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներից։
– Եթե համադրենք 2007թ. ԱԺ ընտրությունների ժամանակ ստացած քվեների հետ, 2012-ին կրկնապատկվել է, հետեւաբար ինչպե՞ս կարելի է դժգոհ լինել։ Իհարկե գոհ ենք։
– ԲՀԿ-ն ստացել է այնքան ձայն, որքանի արժանի՞ էր, այսինքն Դուք այս ընտրություններն արդա՞ր եք գնահատում։
Կարդացեք նաև
– Ցանկացած քաղաքական ուժ միշտ էլ ձգտել է ավելին ունենալ, բայց դա ժողովրդի կողմից կատարված ընտրություն է, որի հետ պետք է հաշվի նստենք: Իհարկե, արդար ընտրություններ եղան։
– Բայց որոշ ԲՀԿ-ականներ, ինչպես, օրինակ, Վարդան Օսկանյանը, ընտրությունները կեղծված որակեցին։
– Ես որեւիցե մեկի գնահատականը չեմ ուզում մեկնաբանել, կլինի կուսակցության պաշտոնական հայտարարությունն ընտրությունների վերաբերյալ, որից հետո նոր կխոսենք ընտրությունների որակի մասին։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»