Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության «Ռեալի» եւ «Գրանադայի» հանդիպման ժամանակ «Գրանադայի» կիսապաշտպան Դանի Բենիտեսը, դժգոհ գլխավոր մրցավար Քլոս Գոմեսի գործողություններից, ջրով լիքը կես լիտրանոց շիշը նետել է նրա վրա եւ դիպել դեմքին:
Պատիժը, հասկանալի է, չի ուշացել. Իսպանիայի արքայական ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը կարգազանց ֆուտբոլիստին որակազրկել է երեք ամսով: Հաշվի առնելով, որ երկրի առաջնությունն ավարտվում է արդեն մայիսի 13-ին, Բենիտեսը հարկադրված է լինելու պատիժը կրել հաջորդ առաջնությունում: Հետեւաբար, խաղադաշտ չի մտնի առնվազն մինչեւ նոյեմբեր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ