Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ՍԴ չի դիմելու

Մայիս 09,2012 21:47

Հայ հեղափոխական դաշնակցությունը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով չի դիմելու Սահմանադրական դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

«Մեր խնդիրը մեր ժողովրդի հետ է, ում ստրուկ են դարձրել»,- նշեց նա:

ՍԴ չդիմելու պատճառը, ՀՅԴ բյուրոյի անդամի մեկնաբանմամբ այն է, որ չեն վստահում այդ կառույցին, որովհետեւ այն նույն կեղծիքների համակարգի մի մասն է, ով ոչինչ չի փոխելու: Նա հույսեր  չի կապում ՍԴ-ի հետ եւ չի  կարծում, որ այդ կառույցին դիմելով` ՀԱԿ-ը որեւէ հաջողության կհասնի: «Միգուցե դա էլ է պայքարի անհրաժեշտ բաղկացուցիչ, բայց մեր դիրքորոշումն  այլ է»,- նշեց նա:

Ամեն դեպքում, Վահան Հովհաննիսյանը հավաստեց, որ եթե ՀԱԿ-ն ինչ-որ փաստական ապացույցներ ցանկանա արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, ապա իրենք պատրաստ են  դրանք տրամադրել:

Ինչ վերաբերում է պատգամավորական մանդատները չվերցնելուն, Վահան Հովհաննիսյանի փոխանցմամբ, այդ հարցը դեռ չեն քննարկել, թեեւ ինքն անձամբ մանդատներից  հրաժարվելու պատճառ չի տեսնում: Նա չբացառեց նաեւ ՀՅԴ համամասնական ցուցակի խորհրդարան անցածներից որեւէ մեկի կողմից` մանդատից հրաժարվելը, ինչպես Հայ ազգային կոնգրեսի դեպքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն արեց` նշելով, որ այդ հարցում եւս վերջնական որոշում չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031