Լրահոս
Օրվա լրահոսը

Պիաֆը` ֆրանսիացի գերիներին փրկող եւ Հայրենական պատերազմի այլ փաստեր

Մայիս 09,2012 21:29

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ`1944թ.-ին ճապոնացի լեյտենանտ Օնադա Հիրոյին հրամայված էր պարտիզանական կռիվ մղել ֆիլիպինական Լուբանգ կղզում: Այդ կռվի ժամանակ սպանվեցին կամ գերի ընկան նրա բոլոր զինվորները, իսկ ինքը կարողացավ  փրկվել` փախչելով կղզու խորքերը`ջունգլիները: 1974թ-ին Օնադային հայտնաբերեցին այն նույն կղզում որտեղ նա մինչեւ այդ օրը`30 տարի դեռ շարունակում էր պատերազմ մղել`չիմանակով,որ այն վաղուց արդեն ավարտվել է: Նա լքեզ կղզին միայն այն ժամանակ, երբ Ճապոնիայից եկավ նրա հրամանատարը եւ հրաման տվեզ Օնադոյին հանձնվել, քանի որ իրենք պարտվել են:

Հռչակավոր երգչուհի Էդիտ Պիաֆը երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հաճախ էր այցելում գերմանական այն ճանբարները, որտեղ պահվում էին ֆրանցիացի գերի ընկած զինվորները: Երգչուհին նկարվում էր նրանց հետ, իսկ վերադառնալով Ֆրանսիա նկարները հանձնում էր տեղի իշխանություններին, որպեսզի վերջիններս պատրաստեն կեղծ անձնագրեր, կարեւոր փաստաթղթեր գերիների նկարներով: Ապա Պիաֆը նորից մեկնում էր ճամբարներ ու զինվորներին գաղտնի հանձնում փաստաթղթերը: Դրա շնորհիվ շատ գերիների հաջողվեց փախչել:

Երբ արդեն սկսվեց պատերազմը, դադարեցվեց Coca-Cola-ի ներկրումը Գերմանիա, որի հետեւանքով գերմանացիները ստեղծեցին խնձորի ու կաթի խառնուրդով նոր ըմպելիք «Fanta» անունով (ֆանտազիա) բառի կրճատված տարբերակից:

Եթե Հերոսիման ի սկզբանե նախատեսված էր ատոմային ռումբուվ ռմբակոծելու համար, ապա կարելի է ասել, որ Նագասակի քաղաքի բախտը պարզապես չբերեց, քանի որ հաջորդ ատոմային ռմբահարումը նախատեսված էր ճապոնական մեկ այլ քաղաքի`  Կոկուրայի համար: Պատճառը այն էր, որ ամերիկացի օդաչուն ուժեղ մառախուղի հետեւանքով, որոշեց գործարկել պահեստային տարբերակը եւ ռումբը նետել Նագասակի քաղաքի վրա: Հերոսիմայի վրա «Little Boy» անվանումով ատոմային ռումբ ընկավ 1945-ի օգոստոսի 6-ին, իսկ Նագասակին ռմբակոցվեծ 3 օր անց «Fat Man» անվանումով ատոմային ռումբից:

Հայտի սովետական ռեժիսոր Լեոնիդ Գայդան 1942թ.-ին զորակոչվեց բանակ: Երբ զորամաս այցելած հրամանատարը, շարելով տեղի զորքը զինվորներին հարցրեց`  ո՞վ է ուզում ծառայել «արտիլերիայում» ,Գայդան, առաջ գալով, պատասխանեց`ես :Ա յդպես նա, պատսխանեց հրամանատարի մնացած բոլոր առաջարկներին: «Գայդա, համբերեք մի փոքր, թույլ թվեք մինչեւ վերջ ընթերցել ցանկը»,-զայրացած ասաց հրամանատարը: Հետագայում ռեժիսորը այդ միջադեպը օգտագործեց իր «Операция “Ы” ֆիմում:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բեռլինի վրա նետված առաջին ռումբը սպանեց միայն տեղի գազանանոցում գտնվող փղին:

Պատերազմի ժամանակ հայտնի ամերիկյան խաղաթղթեր արտադրող Bicycle ընկերությունը` կառավարության պատվերով արտադրեց նոր խաղաթղթեր, որոնք ուղարկվում էին գերմանական ճամբարներում պահվող ամերիկացի գերիներին: Խաղաթղթերի վրա մաս-մաս պատկերված էր Ճամբարից փախչելու Ճանապարհը:

Ինչպես հայտնի է, պատերազմի ժամանակ զինվորներին օգնում էին նաեւ հատուկ պատրաստված շները: Նրանցից մեկը` Ջուլբաս անունով, կարողացել է հայտնաբերել 7468 ական  եւ 150 արկ:

M&M’s ընկերությունը ստեղծվել է պատերազմի ժամանակ`1941թ.-ին ԱՄՆ-ում:  Mars & Murrie’s`ընկերության հիմնադիրների ազգանուններն են: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն շատ տարածված էր ամերիակացի զինվորների շրջանում:

Հայերը ԽՍՀՄ ժողովուրդների շարքում չորրորդն էին ռազմածովային նավատորմի գեներալների, ռազմաօդային ուժերի, հրետանային զորքերի սպաների կազմում և վեցերորդ տեղում էին ԽՍՀՄ հերոսների ցանկում: Իսկ եթե հայ ժողովրդի զոհերի և հերոսների թիվը համեմատենք այդ տարիների ՀԽՍՀ բնակչության թվի հետ, հայերն առաջատարն էին: Շուրջ 650000 հայ մասնակցեց պատերազմին, և նրանցից մոտ 350000-ը զոհվեց:

1945թ.-ի մայիս 9-ին Ռուսաստանում գրեթե սպառվեց ողջ օղին:  9.05.1945 գիշերվա ժամը 1:10 ռադիոյով հայտարարվեց, որ գերմանական զորքերը դիմել են կապիտուլիացիայի, ինչը նշանակում էր, որ ավարտվել է Հայրենական մեծ պատերազմը: Փողոց դուրս եկած ժողովուրդը ցնծում էր հաղթանակից: Ողջ գիշերվա ընթացքում երկրում գրեթե սպառվեց ողջ օղին: Երբ 22 ժամ անց Ստալինը հանդես եկավ ուղերձով, այլեւս հնարավոր չեր գտնել ոչ մի օղու շիշ: Հղումը`mentalfloss.com-ի:

 Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031