Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանն ակնարկում է, որ ՀՀԿ-ին պետք չէ կոալիցիա

Մայիս 09,2012 20:27

ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր «Facebook»-ի իր էջում հետեւյալ գրառումն է կատարել (հրապարակում ենք իր համաձայնությամբ). «Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ՀՀԿ-ին, չնայած առկա կայուն մեծամասնությանը խորհրդարանում, անհրաժեշտ են այլ գործընկեր կուսակցություններ, հատկապես հաշվի առնելով գալիք նախագահակահ ընտրությունների հարցը:

Տեսնենք, թե ինչ են ասում թվերը:

ՀՀԿ խորհրդարանական ընտրություններին հավաքել է 663 000 ձայն, ՕԵԿ-ը, որը քանիցս հայտարարել է, որ հավատարիմ է կոալիցիոն փաստաթղթին և սատարելու է Սերժ Սարգսյանին, հավաքել է 63 000 ձայն: Սրան գումար ենք նաև այն ձայները, որոնք տրվել են ԲՀԿ-ին, սակայն, ըստ սոցիոլոգների, իրականում «իշխանական» ձայներ են, դրանք մոտ են 200 000 ձայն: Ընդհանուր 926 000 ձայն, կամ 2008 թվականին նախագահական ընտրությունների մասնակիցների շուրջ 56%:

Պատկերը լիարժեք և ամբողջական դարձնելու համար, հիշեցնենք որ Սերժ Սարգսյանի անձնական վարկանիշը միշտ զգալիորեն բարձր է եղել ՀՀԿ-ի վարկանիշից և ակնկալվող ձայների թիվը կարող է էլ ավելի բարձր լինել:

Եզրափակելով, կարող ենք փաստել, որ Սերժ Սարգսյանն արդեն այսօր ունի նախագահական ընտրությունների համար անհրաժեշտ ամուր և արժանահավատ հասարակական և էլեկտորալ աջակցության պաշար»:

Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հայտնել էր, թե այժմ ընթանում են բանակցություններ նոր կոալիցիա կազմելու վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031