Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքական ուժերի միջեւ քողարկված բանակցություններ են ընթանում

Մայիս 09,2012 17:47

«Այս անգամվա ընտրությունները շատ ավելի մաքուր էին: Վստահեցնում եմ՝ համեմատելով եւ հիշելով անցած նախորդները: 90-թվից ի վեր, սա խորհրդարանական ամենամաքուր ընտրությունն էր, այս անգամ չկային սպառնալիքներ, ծեծկռտուք եւ այլն»,- Aravot.am-ին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ գնահատելով քաղաքական իրավիճակը խորհրդարանական ընտրություններից հետո:

«Ընտրություններն անցան գնացին, իսկ պայքար չկար, ուժերի միջեւ կան միայն քողարկված բանակցություններ: Ընտրությունների ընթացքում, եթե ինչ որ բան էլ արվել է, ապա, դա եղել է մինչ քվեատուփեր հասնելը»,- ասաց Շաքարյանցը՝ բերելով օրինակներ:

«Պատկերացրեք՝ ես սովորական գյուղացի եմ ու ինձ մոտ գալիս են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ես բնականաբար կհավատամ նրան, ով, օրինակ, անվճար բուժօգնություն է կազմակերպել, կամ ոռոգման ջրի վարձը ինքն է փակել: Այսինքն, բնականաբար ես կհավատամ նրան, այլ ոչ թե ՀՀՇ-ին, որի մասին հիշում եմ՝ թե ինչպես դաժանաբար վարվեց ինձ հետ 90-ականներին: Ես անիծում էի ՀՀՇ-ին ու կրկնում Իսրայել Հակոբկոխյանի բնութագրումը նրանց մասին: Այն ժամանակվա իշխանության մասին ասում էր՝ «հավայի հաչող շներ», ասում էր այն՝ ինչ տեսել է իր աչքերով: Հավայի հաչող շներ, որի պարագլուխը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր եւ, որն այժմ եկել ու ընդդիմություն է խաղու՞մ: Դե թող խաղա, ազատ ժողովրդավարական երկիր ենք, ամեն ինչ կարելի է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031