Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրիկի «Վերջին զանգը» (Տեսանյութ)

Մայիս 09,2012 17:44

 

Երևանի թիվ 93 միջնակարգ դպրոցի աշակերտ Ֆրիկը (կեղծանունն է-Մ.Հ) այս տարի ավարտում է դպրոցը: Պատրաստվում է վերջին զանգին: Դպրոցական կյանքը անցել է ակտիվ:  Դպրոցի հետ մեկ տեղ սովորում է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի 0 կուրսում:  Երազում է լավ ռեժիսոր դառնալ: Շատ աշխատանք է կատարում երազանքին հասնելու համար:  Նախասիրությունների մեջ են մտնում ստեղծագործելը. գրում է նյութեր, բանաստեղծություններ ու անգամ ռեփի խոսքեր: Առաջին երգն էլ հենց «Վերջին զանգի» մասին է: «Որպես ստեղծագործող մարդ, իմ առջև սահմանափակումներ չեմ դնում: Մտքերս արտահայտում եմ այնպես, ինչպես հարմար եմ գտնում. կլինի նյութ, երգ, և թե բանաստեղծություն»:

Ապագա ռեժիսորն ասում է, որ ստեղծագործում է առաջին հերթին իր ներաշխարհը արտահայտելու համար: Ռեփը իր համար հոբի չի համարում: Ինչպես ինքն է ասում, նոր ռեփի մասին խոսելը դեռ շուտ է: Գրելը կախված կլինի ցանկությունից, հոգեվիճակից ու ինքնաարտահայտման ձևից. «Եթե լինի թեմա, որ կցանկանամ արտահայտել ռեփով`կգրեմ»: «Վերջին զանգ» երգի երաժշտությունը գրել է ընկերը` Արմանը: Վերջինս էլ Ֆրիկին  ծանոթացրել է ռեփի տեխնիկական առանձնահատկություններին: Նա էլ երգի խոսքերը գրել է 2 օրվա ընթացքում:

«Վերջին զանգը» նվիրում է բոլոր շրջանավարտներին: Ինչու են նրան  անվանում Ֆրիկ, ասում է. «Ես չեմ կարող ինձ համեմատել նրա հետ: Բայց նա էլ է գրող, ես էլ»:

 

Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031