Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական. «Որեւէ քաղաքական ուժ՝ թեկուզ և մեծամասնություն ունեցող, չպետք է եւ չի կարող մեզ կաշկանդել»

Մայիս 09,2012 17:38

Մի թերթի տված հարցազրույցում ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանն ասել էր, որ Հմայակ Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի տեսակետները՝ հնարավոր կոալիցիայի մասին համաձայնեցված չեն եղել ԲՀԿ քաղխորհրդի հետ: Սա նկատի ունենալով՝ Aravot.am-ը Տիգրան Ուրիխանյանին հարցրեց. «Սա նշանակո՞ւմ է որ Դուք հակառակ կարծիք ունեք»:

«Ոչ,- պատասխանեց Տիգրան Ուրիխանյանը:- Լրագրողից հնչել է հարց, թե արդյոք միասնական շտաբի անունից խոսելիս Հովհաննիսյանը ներկայացնո՞ւմ է կուսակցության տեսակետը: Ես ասել եմ, որ ձեր հարցում արդեն կա պատասխան, ինչպես նշեցիք, Հովհաննիսյանը խոսել է միասնական շտաբի անունից: Ինչ վերաբերվում է Օսկանյանի արտահայտած անձնական տեսակետին, նշել եմ, որ այն քաղխորհրդի շրջանակներում քննարկման առարկա չի դարձել եւ վերոնշյալը չի նշանակում որ ես կողմ եմ կոալիցիային կամ հակառակը:

Հանդիսանալով ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, հարկադրված եմ սպասելու կուսակցության պաշտոնական եզրակացությանը: Մինչդեռ անձնական կարծիքս հետևյալն է՝ մեզ վստահել են թվով շուրջ կես միլիոնի հասնող քաղաքացիներ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Մեր խոսքը ծանրակշիռ է լինելու, իսկ քայլերը վճռական: Մենք պետք է արդարացնենք մեր հետ կապված բոլոր հույսերը առանց բացառության, և որևէ այլ քաղաքական ուժ՝ թեկուզ և մեծամասնություն ունեցող, չպետք է և չի կարող մեզ կաշկանդել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031