Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Շաքարյանցը վստահեցնում է՝ ղարաբաղցիները բավական խորատես ու խորամանկ մտածող ժողովուրդ են

Մայիս 09,2012 17:33

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով գրավյալ տարածքների վերադարձման հավանականության հետ կապված լուրերը՝ շեշտեց. «Դա հնարավոր չեմ համարում: Այնտեղ ցանկացած բարձունք իր ռազմադաշտային նշանակությունն ունի: Այս լուրերը սկսեցին տարածվել մամուլում Ղարաբաղի նախագահի փետրվարյան հարցազրույցներից մեկի պատճառով, նաեւ մեր իշխանությունների կողմից, բայց, այնուամենայնիվ, ինչ էլ որ լինի, տարածքային հարցը ստիպված կլինեն ուղիղ բանակցությունների ձեւով լուծել Ղարաբաղի հետ միասին»: Քաղաքագետը նշում է. «Ղարաբաղի հայությունը էշ չէ ու չի համապատասխանում այդ բնութագրմանը, նրանք տարածքների հարցում բավական խորատես ու խորամանկ մտածող ժողովուրդ են: Ղարաբաղը երբեք զիջումների չի գնա: Բացի այդ, Ղարաբաղի հարավային սահմանը Իրանի հետ, որեւէ մեկին չի հանձնվի: Աստված չանի, եթե սկսի հանձնվել, ապա հավաստիացնում եմ՝ կգա իսկական տերը, ըստ Թուրքմենչայի պայմանագրի. ոչ թե ՆԱՏՕ, Ամերիկա, Ռուսաստան, այլ՝ Իրանի զորքերը կմտնեն այդ տարածք»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031